Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում ԲԴԽ-ն կառաջարկի Գագիկ Հովհաննիսյանի թեկնածությունը
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ 10 կողմ և 0 դեմ ձայներով որոշեց Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Գագիկ Հովհանիսյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԲԴԽ-ն։