ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
ՀՀ ազգային ժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ կգումարի:
ՀՀ ազգային ժողովի մամուլի հաղորդագրության համաձայն՝ նիստը գումարվելու է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը: