Վրաստանի նախագահը դժգոհել է իր կառավարությունից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է իր այցը Ստրասբուրգ, քանի որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել նրան դա անել։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զուրաբիշվիլին ապրիլի 18-ին պետք է այցելեր Ստրասբուրգ եւ ելույթ ունենար այնտեղի Եվրախորհրդարանում։
Նա հայտարարել է, որ ուղևորության չեղարկումը պայմանավորված է Վրաստանի կառավարության պատճառով։