Չավուշօղլուն խոսել է իր հնարավոր հեռանալու մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով մայիսի 14-ին երկրում կայանալիք համընդհանուր ընտրություններից հետո հնարավոր հրաժարականի մասին լուրերը, ասել է, որ իր՝ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարի պաշտոնում մնալու մասին որոշումը կկայացնի երկրի նախագահը։
«Սա նախագահի հայեցողությամբ է։ Ինչ պաշտոն նա նշանակի, մենք այնտեղ կծառայենք»,- ասել է Չավուշօղլուն Habertürk-ին տված հարցազրույցում։