Վենեսուելայի նախագահը «դժոխք է ուղարկել» Պետդեպարտամենտի ներկայացուցչին
Պետդեպի խոսնակը մեզ սպառնաց՝ ասելով, որ եթե քաղաքական երկխոսությունը գանգստերական, կոռումպացված և երկիր վաճառող հարթակի հետ առաջ չընթանա, իրենք հակահարված կտան և սահմանափակումներ կկիրառեն մեր երկրի նկատմամբ։ Ես նրան ասացի՝ գնա դժոխք, քանի որ Վենեսուելան ինքն իրեն հարգում է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մադուրոն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ իրենք պատժամիջոցներ կկիրառեն Լատինական Ամերիկայի պետության նկատմամբ, եթե իշխանությունները չշարունակեն երկխոսությունը ընդդիմության հետ։