Չինաստանի պաշտպանության նախարարը կմեկնի Ռուսաստան
Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուն ապրիլի 16-ից 19-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանի պաշտպանության գերատեսչությունը ղեկավարել է գեներալ, ով հայտնվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում՝ Ռուսաստանի պաշտպանության կամ հետախուզության ոլորտի հետ կապված անձանց հետ գործարքներին մասնակցելու համար։
Մասնավորապես, նա մասնակցել է Ռուսաստանում ՍՈՒ-35 կործանիչների և S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմանը։