ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին լուծել բոլոր առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով
ԱՄՆ-ն արձագանքել է Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողի դեպքով:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանում ադրբեջանցի զինվորի նկատմամբ բռնություն ցուցադրող կադրերով։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին լուծել բոլոր առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հրապարակման մեջ։