Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Սամվել Բաբայանը պատրաստվում է Ստեփանակերտում վրանային ակցիա սկսել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով փետրվարի կեսերից տեղափոխվել է Արցախ, ակտիվ գործունեություն է ծավալում։ Մոտ ամիսուկես է՝ Բաբայանն ու նրա կուսակիցները թեև ոչ հրապարակային, բայց ակտիվ «քարոզարշավ» են իրականացնում, հանդիպում հանրության տարբեր շերտերի հետ, կոնսուլտացիաներ են անում քաղաքական և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ, այցելում են գյուղեր, դպրոցներ, տարբեր հաստատություններ՝ փորձելով հանրային որոշակի աջակցության մթնոլորտ ստեղծել իրենց շուրջ։ 

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո մեծ թվով արցախցիների վերաբերմունքը շրջադարձային փոփոխություն կրեց բունկերային գործունեություն ծավալած և ՀՀ իշխանությունների հետ սերտ համագործակցող Բաբայանի նկատմամբ։ Հերոսի և հավերժ «կամանդույուշչիի» կերպարը որոշակիորեն խամրեց։ Ս․ Բաբայանը պատերազմից հետո լքեց Արցախը, եկավ Հայաստան, սակայն նրա և ՀՀ իշխանությունների ջրերը մի առվով չհոսեցին, և 2 տարի անց նա կրկին վերադարձել է Արցախ՝ այստեղ դերակատարում ստանձնելու հավակնություններով։ Իսկ դրա համար, բնականաբար, նախ պետք է հանրային աջակցություն ունենալ, ինչն էլ փորձում է անել Բաբայանը՝ իր ակտիվությամբ։ 

Սակայն արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանին առայժմ չի հաջողվում վերականգնել իր նկատմամբ նախկին վերաբերմունքը, քանի որ նրան համարում են Նիկոլ Փաշինյանի մարդը և չեն կարողանում ներել, որ հարել է փաշինյանական ճամբարին։ Ընդ որում՝ Բաբայանը մարդկանց հետ շփումների ժամանակ քննադատում է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ Արայիկ Հարությունյանին՝ ասելով, որ ճիշտ քայլեր չեն անում Արցախն այս վիճակից դուրս բերելու համար, միևնույն ժամանակ չի էլ հստակեցնում, թե ինքն ինչ է ուզում անել, ինչպես է պատկերացնում իրավիճակից դուրս գալու ելքը․ մի տեղ ասում է, որ Արցախի ճակատագիրը պատկերացնում է ուժեղանալու և ադրբեջանցիներին մարտահրավեր նետելու մեջ, մեկ այլ միջավայրում առաջ է տանում Ադրբեջանի հետ վերաինտեգրման և խաղաղ համակեցության փաշինյանական գիծը։ Այսինքն՝ խաղում է երկու լարի վրա, ինչն էլ վստահություն չի ստեղծում մարդկանց մոտ։ 

Այդուհանդերձ, մարդկանց հանդիպելիս նա փորձում է համոզել, որ նախևառաջ պետք է ներքին խնդիրները լուծել, ներսում ամրանալ, այ, որ ինքն իշխանություն ունենա, կարճ ժամանակում իրավիճակից դուրս գալու ծրագիր կիրականացնի։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանը հավակնում է պետնախարարի պաշտոնին, որը նաև ղեկավարում է բլոկադայից հետո ձևավորված օպերատիվ շտաբը։ Իսկ որպեսզի պաշտոն ստանձնի, պետք է հանրային պահանջ ձևավորի։

Կհաջողվի դա Բաբայանին, թե ոչ՝ ցույց կտա ժամանակը, սակայն, Արցախի մեր աղբյուրների կարծիքով, նրա շուրջ լայն կոնսոլիդացիա չի ձևավորվում։ Օրեր առաջ մամուլը գրեց, որ դպրոցներից մեկի ուսուցչական կոլեկտիվը մերժել է Բաբայանի առաջարկը՝ այցելել իրենց։ Ըստ որոշ լուրերի էլ՝ վերջերս Բաբայանի երբեմնի թիմակիցները՝ նախորդ ընտրություններում նրա կուսակցության վստահված անձինք են խոչընդոտել Բաբայանի և կուսակիցների մուտքը Մարտակերտի գյուղեր։ Չնայած դրան, վերջին օրերին նրա կողմնակիցները տուն առ տուն են այցելում և մարդկանց հրավիրատոմսեր բաժանում՝  առաջիկա օրերին սպասվող հավաքի մասին, որը նշանակվել է Ստեփանակերտի «Նադեժդա» հարսանյաց սրահում։ Բաբայանը պլանավորել է տպավորիչ հավաք կազմակերպել, որը կդառնա իր հավակնությունները գործնական փուլ մտցնելու այցեքարտը։

Մեր տեղեկություններով, Բաբայանի թիմը մտադիր է ապրիլի 26-ից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վրաններ տեղադրել, շուրջօրյա հավաքներ անել, քննադատել իշխանություններին՝ անգործության համար, և անգամ ուղիղ պահանջել՝ տվեք ինձ այդ պաշտոնը և 100 օր, ու կտեսնեք արդյունքները։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Բաբայանը հաջողության կհասնի միայն այն պարագայում, եթե այս հարցում նախապես կա պայմանավորվածություն Արայիկ Հարությունյանի և Փաշինյանի միջև: Եվ եթե հաշվի առնենք, որ Բաբայանն իր ձեռքն է վերցրել Արցախի մսի բիզնեսը, ապա մեծ է հավանականությունը, որ նրան Արցախ է գործուղել հենց Փաշինյանը, դրա համար էլ Արայիկ Հարությունյանն ընդառաջում է Բաբայանի ցանկություններին։

Հիշեցնենք, որ պատերազմից առաջ՝ 2019-ին էլ Բաբայանն Արցախում ստորագրահավաք կազմակերպեց՝ սահմանադրական փոփոխություններ անելու համար, ցանկություն ուներ նախագահ դառնալ, հիմա էլ մոտավորապես նույն գործընթացն է, պարզապես փոխվել է պաշտոնի անունը՝ ոչ թե նախագահ, այլ՝ պետնախարար։ Հատկապես որ Արցախում եղել է դրա նախադեպը՝ վրան խփելով և ակցիաներ անելով է ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ժամանակին ստացել Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը։

ՀԳ․ Նկատենք, որ ՀՀ իշխանամերձ շրջանակները վերջին օրերին արշավ են սկսել պետնախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ, երեկ էլ ՏԿԱ նախկին նախարար Հայկ Խանումյանն էր գրառում արել, թե «այս ծանրագույն շրջանում Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնում է ինքնասիրահարված մի թյուրիմացություն»։ Իսկ իրավիճակն Արցախում շարունակում է շատ լարված մնալ՝ ամբողջությամբ փակ ճանապարհներով։ Եվ ռուս խաղաղապահներն էլ այլևս ոչ մի դեր չեն խաղում ու ադրբեջանցիների լկտիությունները չեն կարողանում զսպել»: