Տեսնո՞ւմ եք, որ «օկուպացիոն վարչակարգ» ասվածը գեղարվեստական խոսք չէ, այլ փաստի չոր արձանագրում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեսնո՞ւմ եք, որ «օկուպացիոն վարչակարգ» ասվածը գեղարվեստական խոսք չէ, այլ փաստի չոր արձանագրում:
Եթե թեկուզ ճնշված, թեկուզ անողնաշար ու վախկոտ, բայց ՀԱՅԿԱԿԱՆ իշխանություն լիներ, պաշտոնական մի հաղորդագրություն կտար դատապարտող, 1-2 իշխանական պատգամավորի կխոսացներ Հ1-ով ու կասեր. «Էսա, Ալիև ջան, դատապարտեցինք»։
Բայց չէ, սրանք իրենց բոլոր ցանցերը զարթնացրել են, ֆեյքերին ու ակծիվիստներին ոտքի հանել, տոտալ մոբիլիզացիա է գիշերվա այս ժամին»: