Սա կլինի մեր ամենամեծ պարտությունը վերջին 200 տարվա ընթացքում․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դժվարին ապագա է կանխատեսել դոլարի և ամերիկյան տնտեսության համար։
Թրամփի խոսքով՝ մոտ ապագայում ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է դադարել լինել համաշխարհային ստանդարտ, քանի որ դոլարը ոչնչացված է։
«Սա կլինի մեր ամենամեծ պարտությունը վերջին 200 տարվա ընթացքում։Սա մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել, բայց դա տեղի է ունենում ձեր աչքի առաջ»,- ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ տնտեսությունը փլուզվում է անվերահսկելի գնաճի, ինչպես նաև ԱՄՆ-ին շրջապատող ոչ բարեկամական երկրների պատճառով, քանի որ Ռուսաստանը դաշնակցում է Չինաստանի հետ, իսկ Սաուդյան Արաբիան, դաշնակցում է Իրանի հետ։