Ճապոնիայի վարչապետի ուղղությամբ ծխային պայթուցիկ են նետել
Պայթյուն է տեղի ունեցել փողոցային միջոցառման ժամանակ, որին մասնակցել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդան։ Անհայտ տղամարդը ծխային ռումբ է նետել, երբ կառավարության ղեկավարը պատրաստվում էր սկսել իր ելույթը, հայտնում է Kyodo գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ոչ ոք չի տուժել, իսկ Կիսիդան անմիջապես մեքենայով հեռացել է դեպքի վայրից։ Հարձակվողը բերման է ենթարկվել, դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Միջադեպը տեղի է ունեցել Վակայամա քաղաքի նավահանգստում։
Հանցագործը ձերբակալվել է դեպքի վայրում։ Ֆումիո Կիսիդային ստիպել են չեղարկել ելույթը, բայց հետո նա խոսել է ժողովրդի հետ։