Մենք շարունակելու ենք աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների արդար պայքարին․ Հուլուսի Աքար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ցավակցական հեռագիր է հղել իր ադրբեջանցի գործընկեր, Զաքիր Հասանովին՝ ապրիլի 11-ին ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած ադրբեջանցի զինծառայողների համար։
Նամակում նշվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ մոտ են միմյանց.
«Մենք շարունակելու ենք աջակցել մեր ադրբեջանցի եղբայրների արդար պայքարին։ Թող Մենք կիսում ենք եղբայրական ադրբեջանական ժողովրդի դառնությունը և հայտնում մեր ցավակցությունը»,-նշվում է հեռագրում։