Ապրիլի 18-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Ապրիլի 18-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2023 թվականի ապրիլի 18-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,-նշվում է որոշման մեջ: