Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Նախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքա՞ն են բազմացել․ Մելքոնյան

Միգուցե պետք էր չկտրվել իրականությունից, չտրվել կեղծ ու անհիմն խաղաղասիրությանը և չհրավիրել թշնամական երկրի ներկայացուցիչներին թմբկահարելով, թե պատրաստ եք պաշտպանել նրանց անվտանգությունը, գրում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։

«Պրկված նյարդերով և ամոթի մեծ զգացումով հետևելով թշնամական և ցեղասպան երկրի դրոշի անխոնջ ու «լայնախոհ» պաշտպաններին՝ ցանկանում եմ ուղղակի արձանագրել.

- նախկինում Հայաստանում թշնամական պետությունների դրոշների մի քանի բացահայտ պաշտպան կար, հիմա էս ինչքան են բազմացել,

- ձեր մտահոգ և կեղծ քաղաքագիտական «վերլուծությունները» անելիս՝ գոնե մի քիչ զուսպ եղեք, գոնե մի պահ հիշեք, թե այդ դրոշի ներքո հայերի դեմ ինչպիսի վայրագություններ և ցեղասպանություն է տեղի ունենում, թե ինչպես են պղծվել, այրվել Հայաստանի և Արցախի դրոշները, որպեսզի դրանց տեղում հիմա ծածանվի ձեր պաշտպանածը,

- ինչ վերաբերվում է իշխանական որոշ կերպարների, որոնք իրենք իրենց ամոթանք են տալիս այս դեպքի համար և գրեթե պատրաստ են ինքնախարազանման, ապա «Կտոր մը երկինք» ֆիլմում մի լավ արտահայտություն կա. «անառակին հրեշտակ մի ըսեր, մեղք է», հիմա ցեղասպան, վայրի ու մարդակեր ցեղերի գործելաոճի բոլոր տարրերը կիրառող թշնամական պետության դրոշը պաշտպանելիս՝ քո քաղաքացիներին մարդակեր և վայրի մի ըսեր, մեղք է: Չնայած դուք ուր, մեղքի գիտակցումն ուր,

- ձեր անհիմն ինքնավստահ քաղաքականությունը մշակելիս ու քայլեր անելիս՝ երբևէ մտածե՞լ եք պարզ, մարդկային էմոցիայի մասին, որը հաճախ անկառավարելի է և թե այն ինչպիսի դրսևորում կարող է ունենալ մարդկանց մոտ, ովքեր իրենց երկրի մայրաքաղաքում տեսնում են էկրանին և իրականում ծածանվող այն դրոշը, որը ասոցացվում է իրենց մտերիմի, հարազատի կորստի հետ, որը տեղի է ունեցել ընդամենը օրեր, ամիսներ կամ 3 տարի առաջ,

- և ի վերջո, միգուցե պետք էր չկտրվել իրականությունից, չտրվել կեղծ ու անհիմն խաղաղասիրությանը և չհրավիրել թշնամական երկրի ներկայացուցիչներին թմբկահարելով, թե պատրաստ եք պաշտպանել նրանց անվտանգությունը, երբ դուք ի վիճակի չեք պաշտպանել անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը այդ երկրի զինվոր-մարդասպաններից (ապացույցը օրեր առաջ ՀՀ քաղաքացու սպանությունը)»,- գրել է նա: