Քաղաքացիական պատերազմ Սուդանում․ կա 83 զոհ և 1126 վիրավոր
Սուդանում տասնյակ մարդիկ են դարձել զինվորականների և արագ արձագանքման ուժերի միջև բախումների զոհ։ Սուդանի բժիշկների միությունը կիրակի լույս 16-ի գիշերը հայտնել է շաբաթ առավոտյան բռնկված մարտերի ընթացքում 27 սպանվածի և ավելի քան 180 վիրավորի մասին։
Երկրի բժիշկների կենտրոնական կոմիտեի տվյալներով՝ զոհվել է 56 մարդ, վիրավորվել՝ գրեթե 600-ը։
Սուդանի մայրաքաղաք Խարտումում և երկրի այլ քաղաքներում բախումները շարունակվել են գիշերը։ Ականատեսները հայտնել են կրակոցների և պայթյունների մասին:
Սուդանում զինված բախումների սկզբից ի վեր զոհվել է 83 մարդ, եւս 1126-ը՝ վիրավորվել։