Անօդաչու թռչող սարքը հարվածել է Բելգորոդին
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում անօդաչու թռչող սարքը հարվածել է ՋԷԿ-ին։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհ է բռնկվել։
Ռուսական աղբյուրների մեծ մասն անօդաչու սարքն անվանում է ուկրաինական։ Դեռևս չկան հավաստի հաստատումներ կամ հերքումներ, ինչպես նաև պաշտոնական հայտարարություններ։
Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հեռագրային ալիքում գրել է, որ Բելգորոդում քաղաքացիական օբյեկտներում երկու հրդեհ է գրանցվել։