Ադրբեջանցի ծանրորդներին դիմավորում են նույն կազմակերպությունից, որը «էկոակտիվիստներ» է ուղարկում Լաչինի միջանցք (լուսանկար)
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլը Twitter-ում վերահրապարակել է ադրբեջանական մի էջից լուսանկար, թե ինչպես են դիմավորում Երևանից վերադարձած Ադրբեջանի ծանրորդներին Բաքվում:
Նա կից գրել է.
«Ադրբեջանի կառավարական «կամավորական» կազմակերպություններից մեկը մարդիկ է ուղարկել՝ ողջունելու ադրբեջանցի ծանրորդներին։ Սա այն բազմաթիվ ադրբեջանական կազմակերպություններից մեկն է, որը «էկոակտիվիստներ» է մատակարարում Լաչինի միջանցքը փակելու համար՝ շրջափակման մեջ պահելով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու: Անշահախնդիր մարդիկ են»։

One of the Azerbaijani gov “volunteer” organizations sent people to greet the AZ weightlifters upon their return home.
— Lindsey Snell (@LindseySnell) April 16, 2023
This is one of the many AZ orgs supplying “eco-activists” to block the Lachin corridor, trapping 120k people in Nagorno-Karabakh. Selfless folks. pic.twitter.com/qMaBdvEPMi