«Կանանց գաղութում» հաշվառված կինը սուր կտրող առարկայով հարվածներ է հասցրել 51-ամյա տղամարդունՀայաստանն ու Իրանը կարևորել են հանրային հաղորդակցության ոլորտում համագործակցությունըՎեհափառը կարևորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի դերը Հայաստանի և Սփյուռքի զարգացման գործումՀայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետԵրևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը
Հասարակություն

Ադրբեջանցիների «վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսեւորումները»՝ հայ մարզիկների հանդեպ. Առավոտի հիշեցումները

«Առավոտ»-ը գրում է.

«Մինչ հայությունը հատկապես «ֆեյսբուքում» ծանր բանավեճերի մեջ է, թե արդյոք Արամ Նիկոլյանը ճի՞շտ արեց, որ այրեց Ադրբեջանի դրոշը, արդյոք նա նախկի՞ն է, թե ներկա, արդյոք դրանով նա բարձրացրե՞ց, թե իջեցրեց Հայաստանի վարկանիշի նշաձողը, Aravot.am-ը որոշել է հիշեցնել ադրբեջանական կողմի մի շարք հայտնի արարքներ, որոնք ոչ միայն «հակասպորտային» են, այլև հակահայ ու հակամարդկային, միաժամանակ՝ խրախուսված այդ երկրի բարձր ղեկավարությունից։ Հայերին ոչ մեկ անգամ «վանդալիզմի» մեջ մեղադրող մեր հարևանների մասնակցությամբ մի քանի տասնյակ, եթե ոչ ավել ցայտուն դեպքեր կան՝ ինքնին փաստող, թե որքան խորն է հայատյացության ակունքն այդ երկրում ու հասարակությունում։ Եվ խոսքը դեռ միայն սպորտի մասին է։ Ընդ որում, նման դեպքեր եղել են դեռևս սովետական Ադրբեջանի տարիներին և դրանց մի մասը, ցավոք, հասանելի չեն դարձել լայն հանրությանը։

Օրինակ․ 1984թ․-ին «Արարատ»-ի և Բաքվի «Նևթչի»-ի միջև խաղի ժամանակ ադրբեջանցիները շրջափակել էին մարզադաշտը ու հայ մարզիկներին սպանելու կոչեր էին անում։ Նրանց խմբերը շուռ են տվել ու այրել ոստիկանական մեքենա, քաղաքում ջարդեր հրահրել։ «Արարատ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է տարհանել մարզադաշտից։ Մեկ անգամ չէ, որ «Արարատ»-«Նևթչի» խաղերը բախումներով են ուղեկցվել։

1985թ․-ի խաղերից մեկից առաջ Շուշիի ջարդերի 65-րդ տարելիցի առիթով ադրբեջանցիները Բաքվում թռուցիկներ էին տարածել։ Ապրիլի 21-ի խաղն անցել է ոստիկանների խիստ հսկողության ներքո, սակայն հանդերձարանում, այնուամենայնիվ, ձեռնամարտ է տեղի ունեցել։ Կարդացեք նաև Ադրբեջանցի ծանրորդներին դիմավորում են նույն կազմակերպությունից, որը «էկոակտիվիստներ» է ուղարկում Լաչինի միջանցք Մենք նպատակաուղղվելու ենք կայուն զարգացման նպատակներին ֆինանսական ներդրումների միջոցով. Նիկոլ Փաշինյան «Ներքին ու արտաքին թուրքերը զավթում են այն, ինչ հնարավոր է»․ հերոսների ծնողները Կապանում են

Գանք մեր օրեր․ 2005թ․–ի նոյեմբերին Կիպրոսում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական և պատանեկան առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիկները հանկարծակի հարձակվել են Հայաստանի հավաքականի վրա: Մինչ այդ ադրբեջանցիները մի կողմ են հրել կիպրոսցի պատանուն, որի ձեռքերում «Հայաստան» ցուցանակն է եղել: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան այս միջադեպի համար Ադրբեջանին 1 տարով որակազրկեց։

2006թ․ հունվարին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչ խաղից Բաքվի «Նևֆչիի» հետ` խուսափելու համար «քաղաքական և այլ ենթատեքստերից»։ Ինչպես հայտարարել է «Փյունիկ»-ի այդ ժամանակվա փոխնախագահ Կարեն Հարությունյանը, նախորդ տարի՝ 2005թ․-ին, «Փյունիկ»-«Նևֆչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետևանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած երկրպագուների համար:

«Դեռևս «Փյունիկ»-«Շախտյոր» խաղի ժամանակ ներկա էին մեծաթիվ ադրբեջանցի երկրպագուներ, և արդեն այն ժամանակ հայտարարություններ էին հնչում մահու և կենաց պայքարի, հաշվեհարդարի մասին»,-ասել է Կարեն Հարությունյանը։

2011թ․ հոկտեմբերին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են մարզահամերգային համալիր, քարեր գցել հայկական պատվիրակության ուղղությամբ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն, հերքեց հայ բռնցքամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Շահնազ Բելյարգիզին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հարձակում հայ մարզիկների վրա։

Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է․ «Երբ կա հայ-ադրբեջանական չլուծված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից, մենք չենք հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»։

2015թ․ ապրիլին ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովը Սամբոյի աշխարհի գավաթի պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգը հնչելիս ցուցադրաբար կքանստել է։ Ադրբեջանական սպորտի պատասխանատուները սա ոչ միայն չդատապարտեցին, այլև մարզիկի արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացրին։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարեց, որ մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում։

2016թ․-ի մայիսի 12-15-ը Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող «Քունգ-ֆուի» Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել հայ և ադրբեջանցի մարզիկների ու նրանց երկրպագուների միջև: Արցախցի Դավիթ Պետրոսյանին պարտված Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, ինչին միացել են ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները՝ մահակներով: Միջադեպը կրկնվել է մայիսի 16-ին։

2019թ․ մայիսին պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե «Արսենալի» այդ ժամանակվա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ժամանել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու: Սակայն «Արսենալը» հայտարարեց, որ անհրաժեշտ երաշխիքներ չի ստացել՝ Հենրիխ Մխիթարյանի անվտանգության ապահովման համար։ Այս պատճառով Մխիթարյանը Բաքու չգնաց։

2018թ․ նոյեմբերին Մոսկվայում կայացել է «ACB Promotion» մարտեր առանց կանոնների մրցաշարը՝ Գեորգի Կարախանյանի և Էդուարդ Վարդանյանի մասնակցությամբ։ «First Armenian Front» երկրպագուների խմբի Facebook-ի էջի հաղորդմամբ՝ Կարախանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի երկրպագուները փորձել են հայերից խլել ՀՀ-ի և Արցախի դրոշները: Երկրպագուների միջև ձեռնամարտ է եղել, ադրբեջանցիները փախել են։ Տիմուր Նագիբինը Գեորգի Կարախանյանին պարտվելուց հետո որակազրկվել է, քանի որ հարվածել է Կարախանյանին։

2019թ․ հունիսին ուկրաինական ХарківTimes-ը գրել է, որ Խարկովի պետական ակադեմիայի հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարևանները, որոնք ցանկացել են նրա սենյակում թմրանյութ թողնել։ «Տղաս պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով, ձյուդոյով։ Ուկրաինայի հավաքականի անդամ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր»,-լրատվամիջոցին ասել է հայրը։

2020թ․ փետրվարին Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն: Հաղթանակը «չմարսած» ադրբեջանցի երկրպագուները դահլիճում մեջքով շրջված դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին:

2020թ․ հուլիսին ադրբեջանցիները կոտրել են ազատ ոճի ըմբիշ, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի «ինստագրամյան» էջը։

2021թ․ սեպտեմբերին հայ երկրպագուները Ֆրանսիայի Մարսել քաղաքում Եվրոպա լիգայի խմբային փուլի «Օլիմպիկ»-«Գալաթասարայ» խաղի ժամանակ պարզել են ՀՀ դրոշը։ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով երկրպագուներն իրեր են նետել հայ և ֆրանսիացի երկրպագուների վրա, ապա քաշքշուկ է եղել։ Ագրեսիվ թուրքերն ավանդապար ձեռքով ցույց են տվել «գորշ գայլերի» նշանը։

2022թ․ հուլիսին Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգևատրության ժամանակ Հայաստանի օրհներգը հնչելիս իջել է հարթակից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, և Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։

2022թ․ հոկտեմբերին Ալբանիայում ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ և ևս 2 փոքր ոսկե մեդալներ։ Պարգևատրման արարողության ժամանակ Էմրե Օզթուրքը Գարիկ Կարապետյանի հետ վիճելով՝ անընդհատ ձգտում էր Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի դրոշը։ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ թուրք մարզիկն իջավ հարթակից, հետո հետ եկավ, ենթադրաբար, իր մարզչի խորհրդով։ Ոսկե մեդալը ստանալուց հետո Գարիկ Կարապետյանը ձեռքը մեկնեց՝ շնորհավորելու արծաթը նվաճած Օզթուրքին, բայց վերջինս չարձագանքեց։ Տեղի ունեցավ հրմշտոց։

2023 հունվարին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է հղել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հրապարակած տեսահոլովակի առնչությամբ։ Ադրբեջանին զայրացրել է այն փաստը, որ անվանի ֆուտբոլիստը պատկերել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին։

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։