Պուտինը կարեւոր հանձնարարական է տվել Շոյգուին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ խոսել է նավատորմի զարգացման անհրաժեշտության մասին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինն ընդգծել է, որ ՌԴ ԶՈՒ առաջնահերթությունն այժմ կապված է հատուկ ռազմական գործողության հետ, սակայն նավատորմի զարգացման խնդիրները, որոնք ներառում են Խաղաղ օվկիանոսը, չեն հանվել կամ չեղարկվել։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, նավատորմի ուժերը պետք է կատարելագործվեն, քանի որ դրանք կարող են արդյունավետորեն օգտագործվել հակամարտություններում։