Չինաստանի ԱԳՆ-ն խոսել է պաշտպանության նախարարի Ռուսաստան կատարած այցի մասին
Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը հիմնված է դաշինքների հետ չդաշնակցելու, չհակառակվելու և երրորդ կողմերի դեմ չուղղորդելու սկզբունքների վրա։
Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը` մեկնաբանելով Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի այցը Ռուսաստան։
«Կցանկանայի ընդգծել, որ ռուս-չինական երկկողմ համագործակցությունը միշտ հիմնված է եղել դաշինքների հետ չդաշնակցելու, չառճակատման և երրորդ կողմերի դեմ չուղղորդելու սկզբունքների վրա։ Փոխադարձ հարգանք, խաղաղ համակեցություն և փոխշահավետ համագործակցություն»,- ասել է նա։