Ռուսաստանը միայնակ է դիմակայում Ուկրաինային և ՆԱՏՕ-ին․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ռուսաստանը իրականում միայնակ է ՆԱՏՕ-ուկրաինա ռազմական դիմակայությունում։
«Իր հերթին, Ռուսաստանն այժմ գործնականում միայնակ դիմակայում է ՆԱՏՕ-ուկրաինական ռազմական և ռազմարդյունաբերական թիմին, որտեղ Ուկրաինային վերապահված է Ռուսաստանի հետ առճակատման դերը, իսկ հավաքական Արևմուտքը կատարում է շտաբի գործառույթներ, թիկունքում, հետախուզությունն և զենքի մատակարարում»,- ասել է նա։
«Ուկրաինայի ներկայիս իշխանությունները ոչնչացնում են այն ամենը, ինչ կապում էր մեր երկրներին»,- հավելել է դիվանագետը։