Ուկրաինան ականներից մաքրելու համար կպահանջվի մեկ տասնամյակ
Բրիտանական հետախուզությունը ուշադրություն է հրավիրում ականների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի ռիսկերի վրա և զգուշացնում է երկար ժամանակահատվածի մասին, որն անհրաժեշտ է Ուկրաինայի տարածքները ականազերծելու համար։
Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզության հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, Ուկրաինան շարունակում է ամենօրյա հաղորդումներ ստանալ ականների հետ կապված քաղաքացիական զոհերի մասին։
Բրիտանական հետախուզության գնահատականներով, Ուկրաինան ականներից մաքրելու համար, հավանաբար, կպահանջվի առնվազն մեկ տասնամյակ: