ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և Ճապոնիան սկսել են հակահրթիռային պաշտպանության զորավարժությունները
Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է իր երկրի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի մասնակցությամբ հակահրթիռային պաշտպանության եռակողմ զորավարժությունների մեկնարկի մասին։
Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորություն են երեք պետությունների միջև։