Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ․ Էրդողանի աշխատակազմ
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգումը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանություններն այլ շահեր ունեն տարածաշրջանում, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Նշվել է, որ Ադրբեջանի շահերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է։
«Պաշտոնական Բաքուն շահագրգռված է տարածաշրջանի զարգացմամբ, և դա հստակ երևում է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Ադրբեջանի կատարած ստեղծագործ աշխատանքից», - ասվում է հայտարարության մեջ։
Վարչակազմն ընդգծել է, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ։
«Թուրքիան, ինչպես միշտ, մոտ է Ադրբեջանին, Անկարայի և Բաքվի եղբայրությունն անդրդվելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ։