Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

«Այս իշխանությունն ազգային արմատներից հեռացած, մարգինալացված, հայկականության հետ կապ չունեցող մի բան է». փորձագետ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանական կողմը, ըստ ամենայնի՝ փոխադարձ համաձայնությամբ, շարունակում է իր ագրեսիան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ։ Նկատի ունեմ ՀՀ գործող իշխանության հետ փոխադարձ համաձայնությունը, որովհետև, երբ ահռելի թվով փաստերը դնում ենք մեկ տրամաբանական շղթայի մեջ, ապա որևէ այլ եզրահանգման տեղ չի մնում։ Անդրադառնալով ադրբեջանական առաջխաղացումներին, լարվածության մեծացմանն ուղղված քայլերին տարբեր ուղղություններով՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ յանը։

«Առանց ՀՀ իշխանության ղեկին գտնվող այս մարգինալացված թրքահաճոների զանգվածի համաձայնության՝ ադրբեջանական կողմը չէր կարող գալ ու անարգել տեղակայվել մեր սահմանների՝ իրեն ձեռնտու մատույցներում։ Առհասարակ, երբ գործ ունենք պետական սահմանի ճշգրտման գործընթացի հետ, ապա միջազգային փորձը, ինչպես նաև նորմալ տրամաբանությունը հուշում է, որ այն նախևառաջ պետք է սկսվի ինչ-որ աշխատասենյակներում՝ երկու երկրների միջկառավարական հանձնաժողովը պետք է աշխատի քարտեզների վրա։ Հազար ու մի հանգամանք հաշվի առնելով՝ դելիմիտացիայի գործընթաց պետք է լինի, որից առաջ սահմանը նախ քարտեզի վրա պետք է գծվի։ Այդ բարդ ու երկար գործընթացն ավարտելուց հետո, երբ քարտեզի վրա հստակ գծագրվում է պետական սահմանը, նոր միայն երկու երկրի սահմանապահ ծառայությունները գալիս ու տեղակայվում են այն կետերում, որոնց շուրջ փոխադարձ, գուցեև բարդ կոմպրոմիսների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-ասաց Դ. Ջամալյանը՝ նշելով, որ սահմանապահ ծառայություն իրականացվում է միայն այն դեպքում, երբ երկրների միջև կոնֆլիկտ չկա, ամեն ինչ անցյալում է։

«Իսկ ի՞նչ ենք տեսնում հիմա։ Պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը դեռևս չի մեկնարկել, բայց ադրբեջանական կողմը մեր տարածքում գալիս ու տեղակայվում է այնտեղ, որտեղ հարկ է համարում։ Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն հայ ժողովրդի, սերունդների հանդեպ։ Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն հայոց պետականության հանդեպ։ Ընդ որում՝ այս հարցադրումը 2020-ի նոյեմբերի 9-ից առ այսօր ակտուալ է, որովհետև ադրբեջանական կողմը չպետք է Շուռնուխի կեսն իր հայեցողությամբ վերցներ, չպետք է գար և օկուպացներ ԳորիսԿապան ճանապարհի 21 կմ-ը կամ հասներ Կապանի օդանավակայան, Կապան-Ճակատեն ճանապարհի ինչ-որ հատված վերահսկողության տակ առներ, Գեղարքունիքում ևս ահռելի առաջընթաց ունենար։

Ընդհանուր առմամբ, երբ դեռևս սահմանի ճշգրտումը չսկսված ամեն անգամ ադրբեջանական կողմին քո պետական սահմանից ներս գտնվող տարածքներ ես նվիրում, զիջում, դրան հարված, ագրեսիա, մարտական գործողություններ են հաջորդում, ու արդեն կռվով նոր տարածքների կորուստ, ահռելի զոհեր ենք ունենում։ Օրինակ՝ ինչո՞ւ Բերձորը հանձնեցին, եթե որևէ փաստաթղթում հայկական կողմը Բերձորը հանձնելու որևէ պարտավորություն չէր ստանձնել։ Անցած տարվա օգոստոսի վերջին Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը կապիտուլ յանտը Բերձորը հանձնեց, որին հաջորդեց հարվածը՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Տեղ գյուղի հատվածում հանձնեց տարածք, 2-3 օր անց ադրբեջանական կողմը կրակեց, երեկ էլ կրակել է Գեղարքունիքի հատվածում»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ զուգահեռ ԶՈւ-ի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում։

«Բանակն իր լիարժեք մարտական հնարավորությունները դեռ չի վերականգնել, ինչն, ի դեպ, արհեստական գործընթաց է։ Չի վերականգնվել, որովհետև բարձրագույն քաղաքական ղեկավարության անգործության արդյունքում մենք չենք ստացել բավարար ծավալի սպառազինություն, ոչինչ չի արվում, որ զինծառայությունը լինի հրապուրիչ։ Օրինակ՝ ոստիկանությունն ուռճացնում են, բայց սպայական թափուր կադրերը համալրելու ուղղությամբ ոչինչ չի արվում։ Մեծ հաշվով՝ գործող իշխանության պլաններում բանակն ուժեղացնելու մտադրություն չկա։ Կարևոր հարցերից է նաև այն, թե ինչու մեր փառավոր մարտական անցյալ ունեցող երկու գեներալները՝ Գրիգորի Խաչատուրովը և Միքայել Արզումանյանը, պետք է մնան կալանքի տակ այն դեպքում, երբ ադրբեջանական ագրեսիան սարերի հետևում չէ, ինչի մասին հենց իշխանությունն է խոստովանում։

Եթե իշխանությունը շահագրգռված է պետական սահմանները պաշտպանելու հարցում, առաջին հիմնական գործը երկու գեներալներին ոչ թե կալանավորելը, այլ ԶՈւ համակարգում կարևորագույն դիրք տալը պետք է լիներ։ Այս մարդկանց դիտավորյալ շինծու մեղադրանքներով կալանավորված են պահում, որովհետև նրանք ողնաշար ունեն, ուժեղ անհատականություններ են, կարող են պետական սահմանը պաշտպանելիս այնպիսի նախաձեռնողականություն ցուցաբերել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հաջողություն չունենա, մի բան էլ լուրջ կորուստներ կրի։ Նմաններն այս կապիտուլ յանտ իշխանություններին պետք չեն»,-ընդգծեց ռազմական փորձագետը։

Դավիթ Ջամալյանի խոսքով, Արցախի պարագայում իրավիճակն այլ է։ «Արցախի և՛ տնտեսությունը, և՛ ուժային համակարգը վերականգնվում են։ Բայց, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի խունտան վաղուց Արցախից ձեռքերը լվացել է, և առայժմ ռուսական կողմը կտրուկ քայլերի դիմել չի կարող, փորձում են ինչ-որ հարցեր լուծել։ Արցախի առումով, անկեղծ ասած, հանգիստ եմ, որովհետև այնտեղ հայ-ռուսական համատեղ ռեսուրսով առաջիկայում շատ ու շատ հարցեր են լուծվելու, այնտեղ գործ է արվում։ Այո, չեն կարող չհարաբերվել ՀՀ իշխանության հետ, բայց իրենք համեմատաբար ինքնուրույն են, ու այնտեղ առողջ գործընթացներ են։ Մինչդեռ ՀՀ-ում կապիտուլ յացիայի գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ, որ առաջիկայում գուցե մեզ համար անսպասելի զարգացումներ լինեն, և այս իշխանության էջը թերթենք, բայց առայժմ Ադրբեջանի պետական շահերը սպասարկող իշխանություն ունենք, և տեղի ունեցողը այս տեսանկյունից շատ տրամաբանական է»։

Անդրադառնալով իշխանության այն հայտարարություններին, թե Ադրբեջանը նոր էսկալացիայի է պատրաստվում՝ մեր զրուցակիցը նշեց. «Հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ քայլերի են դիմում, որ այդ ագրեսիան կանխեն։ ՀԱՊԿ-ը, ի դեմս Ռուսաստանի, կոնկրետ, ռեալ օգնություն է առաջարկում։ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել էր, որ անգամ պատրաստ են Հայաստանին օգնության կարգով սպառազինություն տալ, այսինքն՝ ձրի զենք են առաջարկել։ Մարիա Զախարովան պարբերաբար ասում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ստանձնել ՀՀ սահմաններին, գնդակը հայկական դաշտում է։ Հարևան Իրանի կողմից ևս հրապուրիչ առաջարկություններ կան, բայց, փաստորեն, բարեկամ ու դաշնակից երկրներից առաջարկվող օգնությունը սրանք չեն ընդունում, բայց խոսում են հնարավոր ագրեսիայի մասին, զուգահեռ բանակի մարտունակությունը վերականգնելու համար ոչինչ չեն անում։

Հարց՝ այս կերպ ինչի՞ն եք նախապատրաստում մեր երկիրը. նոր պարտության, նոր կորուստների, հակառակ դեպքում վայրկյան առաջ պետք է ընդունեն ՀԱՊԿ առաջարկված օգնությունը։ ԱԽ քարտուղարը, որին ավելի վաղ սադրիչ էին անվանել, հիմա հերթական սուտն է ասում՝ հայտարարելով, թե ՀԱՊԿ-ը մեզ ռեալ օգնություն չի առաջարկում, մինչդեռ առաջարկվող օգնությունը շատ պարզ տրամաբանությամբ է։ ՀՀ-ի, հայոց պետականության կարմիր գծերը Ռուսաստանի, Իրանի կարմիր գծերի հետ նույնական են։ Եթե հայոց պետականությունն ընկավ, եթե Սյունիքը կորցնենք, Իրանի և Ռուսաստանի համար գոյաբանական լրջագույն խնդիր կստեղծվի։ Հաջորդ հարվածը լիելու է ՌԴ-ի հարավին ու Իրանի հյուսիսին։ Հիմա, այս ամբողջը հաշվի առնելով, մեր դաշնակիցները մեզ օգնություն են առաջարկում, բայց սրանք չեն ընդունում՝ զուգահեռաբար հայտարարելով, որ ագրեսիան անխուսափելի է»։

Ջամալյանի խոսքով՝ ՀԱՊԿ կառույցը ռուսակենտրոն ինտեգրացիոն կառույց է, այնտեղ կան այլ պետություններ, որոնք Ադրբեջանի հետ սեպարատ կապեր ու հարաբերություններ ունեն։ «Կա ակնհայտ հակասություն, և ՌԴ-ն իսկապես չի կարող հասնել նրան, որ փաստաթղթում նշվի Ադրբեջանի օկուպանտ լինելու փաստը։ Բայց ՌԴ-ն, հաշվի առնելով այդ հակասությունները, ՀՀ-ին իրական օգնություն՝ զենք, զորք, զորավարժություններ է առաջարկում։ Հիմա ի՞նչն է կարևոր մեզ համար, որ Տոկաևը, Լուկաշենկոն Ալիևին ագրեսոր համարե՞ն, թե՞ որ զենք ու զորք գա, որ կանխվի մեծ կռիվը։ Լկտիության շեմը իշխանությունը վաղուց է հատել, հերթական լկտի մանիպուլ յացիան են անում։ ՀԱՊԿ-ից պահանջում են առավելագույնը, այն, ինչ հնարավոր չէ ստանալ, ինչը «հայրենասիրական» սոուսով մատուցում են հանրությանը՝ այդ անվան տակ մերժելով իրական օգնությունը։

Պատճառը ռուսատյաց այնպիսի խեղված արժեհամակարգ ունենալն է, ըստ որի, իրենց համար առաջնահերթ հարցն ամեն գնով ռուսական ներկայությունը ՀՀ-ից հանելն է։ Այս իշխանությունն ազգային արմատներից հեռացած, մարգինալացված, հայկականության հետ կապ չունեցող, անգլոսաքսոնական, անգլոթուրքական խամաճիկի կարգավիճակում գտնվող մի բան է, որի գերագույն նպատակն այստեղից ռուսներին հեռացնելն է, ու ոչինչ, որ Արցախը, Սյունիքն ու Վայոց ձորը կկորցնենք։ Իրենց հակառուսականությունը հայոց պետականության հանդեպ դավադիր հակառուսականություն է։ Հազար ու մի արևմտյան գրանտներով այս մարդկանց արժեքային համակարգը խեղել են»,-ասաց նա՝ շեշտելով, որ Հայաստանում իշխանափոխություն պետք է լինի։

«Հենց իշխանափոխություն լինի, մենք բոլոր ճակատներով վերականգնվելու ենք ու հաղթանակներ, ձեռքբերումներ ենք ունենալու։ Միանգամից և արագ չի լինելու, բայց հաստատուն կերպով պետականության իմունիտետը վերականգնելու ճանապարհով ենք գնալու։ Եթե իշխանափոխություն լինի՝ բոլոր մնացած հարցերը լուծվելու են»,-եզրափակեց Դ. Ջամալյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում