Դա չի նշանակում փոխել պատմությունը, այլ պետք է փոխել պատմության դիտանկյունը. Փաշինյան
Ոչ թե եսության, այլ իրականության մասին եմ խոսում։ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ: Ուրեմն մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ և խաղաղ ապրելը՝ մեր երկրի անվտանգություն ու բարեկեցությունը որպես նպատակ ուեննալով»,–ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ այն հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն մյուսները, բայց Հայաստանը կարող է այն անել առաջինը և այդ պատճառով էլ ինքը ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է այդ խնդիրը, ինչը չի նշանակում փոխել պատմությունը, այլ պետք է փոխել պատմության դիտանկյունը:
«Մեքն ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք և մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է խորհրդային պատմագիտության կաղապարում, որն ինչ-որ առումով համահունչ է հայկական անկախ պետության չգոյությանը և անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին»,-հայտարարեց նա։
Հայտնելով որ խնդիրը պատմական փաստերին նայելու դիտանկյան մեջ է՝ նա ասաց. «Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել»: