Մակրոնը պատրաստվում է դիմել Չինաստանին ռուս-ուկրաինական բանակցությունների հարցով
Մակրոնը պատրաստվում է դիմել Չինաստանին այնպիսի ծրագրով, որը Ուկրաինային և Ռուսաստանին կդնի բանակցությունների սեղանի շուրջ:
Պլանը նախատեսում է բանակցությունների սկիզբ ամռանը, այն նախատեսում է Կիևի անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ։
Ավելի վաղ Սի Ցզինպինը Մակրոնի Չինաստան կատարած այցի ժամանակ ասել էր, որ ողջունում է իրավիճակի քաղաքական լուծման վերաբերյալ Ֆրանսիայի կոնկրետ առաջարկները՝ հավելելով, որ Չինաստանը կկանգնի Ֆրանսիայի կողքին և պատրաստ կլինի կառուցողական դեր խաղալ։