Ադրբեջանում ձերբակալվել է 20 մարդ, ովքեր իբր Իրանի լրտեսներ են
Ադրբեջանում իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ կասկածվող մոտ 20 մարդ է ձերբակալվել:
Այս մասին գրում է Haqqin.az-ը:
Հաղորդվում է, որ ՆԳՆ-ն գործողություն է իրականացրել, որի արդյունքում մոտ 20 մարդ է բերման ենթարկվել։ Նշվում է, որ ձերբակալվածները իբր քարոզչություն են իրականացրել Իրանի համար և թմրամիջոցների իրացմամբ են զբաղվել: