Շվեդիայում փակցվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները
Շվեդիան, որը ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում սպասում է Անկարայի հավանությանը, հերթական քայլն է իրականացրել Թուրքիայի դեմ, գրում է Yeni Şafak թերթը։
Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դրոշները փակցվել են կառավարական շենքերի առջեւ։
Նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը սկսել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության արձանագրության հաստատման գործընթացը, սակայն Շվեդիայի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել։