Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Ո՛չ Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող անձը, ո՛չ նրա մարդատյաց գործընկերը որևէ իրավասություն չունեն՝ բռնակցելու Արցախը Ադրբեջանին․ Չալաբյան

Ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միակողմանիորեն հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Դրան հաջորդեց նրա «քաղաքակիրթ» գործընկերոջ ելույթը Բաքվից, որով սույն հանցագործ պետական կազմավորման պարագլուխը պահանջեց Հայաստանից ոչ միայն պարզապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Արցախը նրա կազմում, իսկ Արցախի բնիկ հայ բնակչությունից պահանջեց լքել այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Ենթադրելով, որ այս երկու գործընկերների ելույթները փոխհամաձայնեցված էին և նպատակ ունեին ահաբեկել հայ ազգին, ցանկանում եմ ի պատասխան հայտարարել հետևյալը՝

Ա) Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: 1918-1920 թվականներին, երբ այդ պետությունը արհեստականորեն կազմավորվել է օսմանյան զենքի հովանավորությամբ, Արցախը եղել է վիճելի տարածք, և կառավարվել է Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից, իսկ Ազգերի Լիգան էլ այն դիտարկել է հայաբնակ տարածք և նախատեսել է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության մաս:

Հետագայում, թեև այն օկուպացվել է խորհրդային զորքերի կողմից և հարկադրաբար մտցրվել Խորհրդային Ադրբեջանի կազմ, Արցախը օժտված է եղել ինքնավար մարզի կարգավիճակով, և խորհրդային օրենքներով իրավունք է ունեցել անջատվել Խորհրդային Ադրբեջանից, ինչից այն օգտվել է, օրինական հանրաքվեով անջատվելով Ադրբեջանից 1991 թ. դեկտեմբերին: Այդ պահից ի վեր, Արցախը զենքը ձեռքին պաշտպանել է իր անկախությունը, կայացել է որպես գործող պետություն, և Ադրբեջանը չի կարողացել հաստատել իր վերահսկողությունը նրա վրա, չնայած մի քանի ագրեսիվ պատերազմներին, զանգվածային ռազմական հանցագործություններին, և Արցախի բնակչության նկատմամբ շարունակվող հոգեբանական տեռորին:

Բ) Իր իսկ «Պետական անկախության մասին» Սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը, ուստի ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում անիմաստ է: Ադրբեջանի և Արցախի միջև սահմանները կարող են որոշվել բանակցությունների միջոցով, այն պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը որպես իրավահավասար բանակցող կողմ:

Գ) Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբևիցե որևէ ակտով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա պարբերական հղում են կատարում երկու գործընկերները, ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանը խորհրդային սահմաններում ճանաչելու համար, քանի որ այն պահին, երբ Ադրբեջանը միացավ այդ հռչակագրին, այն արդեն իսկ չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը:

Դ) 2007 թ հրապարակված, և 2009 թ. Ադրբեջանի և Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունած Մադրիդյան սկզբունքներում հստակորեն արձանագրված է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որը հենվում է նրա բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Ավելին, ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող չեղարկել այդ իրավունքը, որը բխում է ՄԱԿ կանոնադրությունից և ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտից՝ արդի միջազգային իրավունքի երկու հիմնաքարային փաստաթղթերից:

Ե) Եվ վերջապես, ՀՀ Սահմանադրությունը չի օժտում վարչապետի պաշտոնում գտնվող անձին՝ ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը: Կառավարությունը միայն իրավունք ունի բանակցել միջազգային պայմանագրեր, իսկ դրանք ուժի մեջ են մտնում միայն Սահմանադրական դատարանում հաստատվելուց, Ազգային ժողովում վավերացվելուց, և Նախագահի կողմից ստորագրելուց հետո: Ուստի ցանկացած պաշտոնատար անձ, որը փորձում է խոսել կամ գործել Հայաստանի անունից առանց համապատասխան լիազորության, փաստացի խախտում է ՀՀ սահմանադրական կարգը, և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության՝ իր լիազորությունների չարաշահման և սահմանադրական կարգի տապալման համար:

Ամփոփելով վերոնշյալը, կուզեի վերահաստատել, որ ոչ Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող անձը, և ոչ էլ նրա մարդատյաց գործընկերը որևէ իրավասություն չունեն՝ բռնակցելու Արցախը Ադրբեջանին, տեղահանելու և հայրենազրկելու նրա քաջարի ժողովրդին, և փակելու մեր պատմության վերջին էջը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հայ ժողովուրդը դադարեցնի դիմադրությունը, անմռունչ ենթարկվի նրանց կամքին, թույլ տա իրեն կռտել և պատվազրկել, և գլխիկոր հեռանա իր պատմական հայրենիքից:

Համոզված եմ, որ որքան էլ այս երկուսը փորձեն ահաբեկել մեզ, դա տեղի չի ունենա, մենք արդեն հիմա բարձրացնում ենք մեր գլուխը, և պատրաստվում ենք պայքարի նոր փուլի՝ մեր կյանքի իրավունքի և ազատության համար: Յուրաքանչյուրս այսօր պետք է մեր մեջ հաղթահարենք մեր ներքին վախերն ու երկմտանքը, գիտակցենք, որ սա պայքար է մեր ազատության, արժանապատվության և մեր հավաքական ազգային ապագայի համար, և մեր հստակ և կազմակերպված գործողություններով խափանենք թշնամու մարդատյաց պլանները: Աստված զորավիգ մեր հայրենիքին և ազգի բոլոր պայքարող զավակերին»։