Փլուզում Նյու Յորքում․ կա 1 զոհ և 6 վիրավոր
Նյու Յորքում ավտոկայանատեղի է փլուզվել։ Մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում են CBS News-ը և CNN-ը։
Փրկարարների տվյալներով՝ փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Քննիչները դեպքի վայր են մեկնել՝ պարզելու փլուզման մանրամասները։
CNN-ը, վկայակոչելով պաշտոնյաների աղբյուրին, գրում է առնվազն մեկ մահացածի մասին։ Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ տուժել է վեց մարդ։