Պետք է իրականացնել դրանք. Պեսկովը՝ Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունների մասին
Կրեմլում կարծում են, որ Բաքվի և Երևանի հետ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն, պետք է իրականացնել դրանք։
Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կատարած հայտարարությանը:
«Կրեմլում պատրաստ են ողջունել Բաքվի և Երևանի միջև լարվածության թուլացմանն ուղղված ցանկացած քայլ»,- նշել է Դմիտրի Պեսկովը։