Դեռևս մի քանի տարի առաջ իմ թիկունքի սարերը մեր հաղթանակների ու ազգային հպարտության խորհրդանիշն էին. Նաիրի Հոխիկյան
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռևս մի քանի տարի առաջ իմ թիկունքի սարերը մեր հաղթանակների ու ազգային հպարտության խորհրդանիշն էին։
Նույնիսկ դեռևս մի քանի ամիս առաջ այս սարերի մեծ մասը մեր հսկողության տակ էին, որոնց միջով Սյունիքից Արցախ էինք մեկնում։
Այսօր իմ թիկունքի մեր սարերը թշնամու ոտքի տակ են՝ դառնալով մեր համազգային ամոթի խորհրդանիշ։ Արցախ տանող ճանապարհն էլ փակ է, ու գոնե ինձ համար դա համակերպվելու բան չէ։
Արցախը հայկական եղել է, կա ու միշտ լինելու է հայկական։ Պայքարն ու ինքնազոհողությունները հաղթանակի հասնելու միակ հնարավորությունն են, մուրացկաններին ոչ ոք չի հարգում»: