Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՊուտին․ Ռուսաստանը հպարտանում է իր հերոսներով, նրանք գործով ապացուցել են իրենց նվիրվածությունըՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. ԶելենսկիԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՄիրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքըՄայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն էՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմինՖրանսիայի իշխանությունները շարունակվող բողոքների պատճառով հարյուրավոր դպրոցներ են փակումԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսինՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱդրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրելՀայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցույթԸնդգծվել է Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման նշանակությունըԽուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերԵԱՏՄ միջկառավարական խորհուրդը Մինսկում․ 15 կարևոր հարց և նոր ծրագրերՄիրզոյանն ու Իրանի խորհրդարանի խոսնակը քննարկել են տրանսպորտային կապերի զարգացումըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերը2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. Պապոյան«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 2 հարցՔրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էԱրաղչին դրական է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև շարունակվող շփումները«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ովՍաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիոն ուժերը Եմենում հարվածել են հութիների 300 թիրախիՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԴոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել ենՍանիտարական խախտումներ՝ Ստեփանավանի հանրային սննդի օբյեկտում․ գործունեությունը կասեցվել էԻսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասինԼարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավել է կանգնած վիճակում ենԻ՞նչն է Ուայթ-Քեյնին տարել Մայր Աթոռ․ քաղաքագետՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄարտունիում բախվել են «Opel»-ը և «Lexus LX570»-ը․ վերջինս բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավորԿասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը
Շնորհակալություն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում ինձ հյուրընկալելու համար. ԱՄՆ փոխպետքարտուղար
Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներՀիմա պատկերացրեք՝ ո՞վ է այն անասունը, որ 8 մլրդ դոլար փող կտա ներկայիս Հայաստանին 50 տարի մարման ժամկետով. Արթուր ԴանիելյանՀՀ նախագահն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին«Իրապես խոստումնալից ժամանակներ են». ԱՄՆ փոխպետքարտուղարը աղոթքի նախաճաշում Փաշինյանի ելույթը ոգեշնչող է համարում
Երևանի առանձին հատվածներում ՎիվաՍել-ի կապի խափանումներ են և ժամանակավոր անհասանելիություն. վթարվել է ցանցի ենթաբաղադրիչներից մեկը
Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր
Եմենում մարտերը շարունակվում են. կառավարամետ ուժերին հաջողվել է գրավել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում գտնվող բնակավայրերՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը«Մայր Հայաստան» խմբակցությունը դեմ է Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանին՝ Վաղարշապատի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելուն
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Եթե պետք է հանձնել, ապա ինչ-որ բանի դիմաց. Քոչարյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասինՌուսաստանը հարվածել է Մոլդովա-Ուկրաինա սահմանին գտնվող անցակետին. կա վիրավորԿյանքի կենտրոնում մշտապես պահեք Աստծուն, ապրեք հավատքով և սիրով. Հայր Վազգեն
Հասարակություն

Արամի փողոցում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանն անզգուշությամբ վնասվել է. Դատախազություն

Տ.Բ.-ն, 2013 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2018 թվականի հունիսի 19-ը, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, պաշտոնեական անփութության հետևանքով, ՀՀ մշակույթի նախարարությունից մասնագիտական եզրակացության և համաձայնության բացակայության պայմաններում, կառուցապատում իրականացնող «Օլդ Սիթի» ՓԲ ընկերությանը 2017 թվականի օգոստոսի 18-ին թույլատրել է շինարարական աշխատանքներ իրականացնել Երևան քաղաքի Արամի փողոցում գտնվող, ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպության շենքի հարևանությամբ:

«Օլդ Սիթի» ՓԲ ընկերությունը 2017 թվականի սեպտեմբերի 20-ին շինարարական կապալի պայմանագիր է կնքել համապատասխան լիցենզիա ունեցող «ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության հետ, որը նշված տարածքում իրականացրել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանքները:

Շինարարական աշխատանքների հետևանքով վտանգվել, անզգուշությամբ վնասվել և մասնակի փլուզվել է ««Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցացիա» բարեգործական հասարակական կազմակերպությանը պատկանող՝ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան շենքը և քաղաքացի Մ.Ս.-ին պատկանող՝ նույն շենքում գտնվող թիվ 3 բնակարանը՝ կազմակերպությանն ու քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 125 մլն 467 հազար դրամի վնաս:

Քրեական գործի (վարույթի) շրջանակում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն):

«ԱվագյանԲրիջ» ՍՊ ընկերության մասնակից և տնօրեն Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասով (պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը):

ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը 2023 թվականի մարտի 22-ին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: