Արցախի ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանի վրա դանակով հարձակվելու դեպքով քրգործ չի հարուցվել
Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանի նկատմամբ դանակով հարձակում գործելու դեպքի առթիվ քրգործ չի հարուցվել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Արցախի դատախազության մամուլի խոսնակը:
«Հաղորդման հիման վրա ստուգումներ են կատարվում, խնդրում եմ, առայժմ այսքանով բավարարվել»,- հավելեց Կիմ Գրիգորյանը: