ԱՄՆ-ն կոչ է արել Շվեդիային որքան հնարավոր է շուտ միանալ ՆԱՏՕ-ին
ԱՄՆ պաշտպանության նախարարը կոչ է արել Շվեդիային որքան հնարավոր է շուտ միանալ ՆԱՏՕ-ին:
Այս մասին գրում է BBC-ն:
Լլոյդ Օսթինը, ով այցով գտնվում էր Շվեդիայում, հույս է հայտնել, որ դաշինքին երկրի անդամակցության դեմ առարկությունները կվերացվեն մինչև ամառվա կեսը, երբ անդամ երկրները հանդիպեն Լիտվայում։