Չավուշօղլուն ակնարկել է, որ Թուրքիայում ընդդիմադիրները իշխանության գալով կվարեն հակաադրբեջանական քաղաքականություն
«Թուրքիան աջակցել է Ադրբեջանին օկուպացված տարածքների ազատագրման հարցում: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ առաջինը օգնության են հասել և վերջինը հեռացել ադրբեջանցի փրկարարները»:
Այս մասին նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:
Միաժամանակ ԱԳ նախարարը հավելել է, որ ընդդիմությունը բացասական է գնահատում այս փաստը.
«Մեր ժողովուրդը թույլ չի տա, որ իշխանության գան նրանք, ովքեր ասում են՝ ցավոք, մենք սատարել ենք Ադրբեջանին»: