Կգա օրը, երբ կպարզենք, թե քե՛զ ով ականջիցդ բռնած բերեց դարձրեց վարչապետ․․․ «ասենք կյանքում կարայի՞ր վարչապետ դառնայիր». Մենուա Սողոմոնյանը` Փաշինյանին
«Ականջից բռնել ենք, դարձրել ենք պատգամավոր․․․ նա, ասենք կյանքում կարար պատգամավոր դառնա՞ր․․․»։ Էս խոսքերը հղփացած, վարչապետի աթոռին գամված կոռուպցիոների խոսքերն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:
«Իհարկե էս խոսքերով նա հերթական անգամ հագուրդ տվեց իր ինքնահավանության կրքերին, բայցև հերթական անգամ խոստովանեց, որ Հայաստանում բռնապետություն է։
Գործադիրը օրենսդրի ներկայացուցիչ է նշանակում «ականջից բռնած»։ Իշխանության ուզուրպացիան, քաղաքական կոռուպցիան էլ ուրիշ ո՞նց է լինում։
Կգա օրը, երբ կպարզենք, թե քե՛զ ով ականջիցդ բռնած բերեց դարձրեց վարչապետ․․․ «ասենք կյանքում կարայի՞ր վարչապետ դառնայիր»։