Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում

Մենք որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի քաղաքացիությունը․ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին

Բռնապետ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը երկու օր առաջ տված հարցազրույցում հերթական անգամ սպառնալիքներ ու վիրավորանքներ է հնչեցրել հայ ժողովրդի և Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների հասցեին: Այդ մասին գրել է ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Բեգլարյանն ընդգծել է, որ Ալիևը շարունակում է էթնիկ զտման քաղաքականությունը՝ ավելի ու ավելի ստիպելով մեզ համառ կերպով պայքարելու, իսկ միջազգային հանրությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկելու Արցախի ժողովրդին պաշտպանելու իր պատասխանատվության կատարման ուղղությամբ:

Նա մեկնաբանել է Ալիևի հայտարարությունները․

«1. Մեջբերում Ալիևից. «Ղարաբաղում ապրող հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ էլ պետք է իրենց համար այլ բնակության վայր գտնեն։ Այստեղ լիակատար ազատություն կա, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմունքները։ Այս հարցը պետք է մարդու իրավունքների հիման վրա լուծում գտնի»։

Պատասխան. Այդ ո՞ր ժողովրդավարական հիմունքների ու մարդու իրավունքների հիման վրա պետք է լուծում գտնել՝ որով իրականացվել են ադրբեջանահայության ու Արցախի հայության հանդեպ ցեղասպանական գործողություններ, որով Ադրբեջանում մեկ հայ չի մնացել, որով հակամարտության ողջ ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ ընկած բոլոր հայերը կա՛մ դաժանաբար սպանվել են, կա՛մ խոշտանգվել ու նվաստացել, որով հայերը ծառայում են որպես «ռազմավարի պուրակի» ցուցանմուշ ադրբեջանցի երեխաների «դաստիարակության» համար, որով քնած հային կացնահարողը դառնում է ազգային հերոս, որով ադրբեջանական հասարակությանը սնում ու ներքին խնդիրներից շեղում են հայերի դեմ ֆաշիստական ատելությամբ, որով Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենաբռնապետական երկրներից մեկը, թե՞ այլ մարդու իրավունքներ նկատի ունեիք, Ձերդ գերազանցություն պարոն լավագույն իրավապաշտպան, ժողովրդավար ու խաղաղասեր...

Իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վաղուց իր որոշումը կայացրել է՝ իր կամքին հակառակ խորհրդային Ադրբեջանին բռնակցված Արցախը դեռ 1988 և 1991թթ. Ընտրել է ինքնորոշումն ու ազատությունը: Մենք որևէ այլ տեղ չունենք ապրելու, քան մեր հայրենիքը, և որևէ այլ երկրի քաղաքացիություն չունենք ստանալու, քան Արցախի Հանրապետության քաղաքացիությունը: Եվ դա մեր ընտրությունն է՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով ամրագրված, իսկ մարդկանց սեփական հայրենիքից վտարելու սպառնալիքն արդեն էթնիկ զտման քաղաքականություն է, որի պատասխանատուները մեկ օր կանգնելու են միջազգային դատարանի առջև:

2. Մեջբերում Ալիևից. «Ներկայում իրենց համար կեղծ անուններ հորինած անջատողականները (մեկն իրեն նախագահ է անվանում, մյուսը՝ նախարար, մեկ ուրիշը՝ խորհրդարանի ղեկավար), այդ ծաղրածուների խումբը պետք է վերջապես հասկանա, որ մեր համբերության հետ խաղալ չի լինի։ Մենք նրանց տարբեր ճանապարհներով բազմիցս փորձել ենք բացատրել, որ նրանք կամ պետք է մեր խոսքով շարժվեն, կամ էլ այնտեղից դուրս գան։ Այնտեղ ապրող, փաստացի նրանց գերին, պատանդը դարձած հայերին էլ պետք է հանգիստ թողեն։ Վստահ եմ, որ ներկայում Ղարաբաղում ապրող հայ բնակչության մեծ մասը պատրաստ է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել։ Միայն թե այդ տզրուկները, այդ գիշատիչ կենդանիները չեն թողում, որ այդ մարդիկ հանգիստ ապրեն, 30 տարի նրանց գերու պես են պահում»։

Պատասխան. Չիջնելով բռնապետ Ալիևի մակարդակին և հանրային խոսքում չօգտագործելով վիրավորական պիտակավորումներ՝ նրան խորհուրդ կտայի ուրիշների հասցեին պիտակավորումներ հնչեցնելուց առաջ նայել հայելու մեջ և ինքն իրեն հարց տալ, թե ով հանգիստ չի թողնում բոլոր հայերին, ով է ծծում ոչ միայն հայերի, այլև՝ սեփական ժողովրդի արյունը, ով է գերու և պատանդի պես պահում Արցախի ողջ ժողովրդին առնվազն 130 օր շարունակ, ով է տարիներ շարունակ ռազմագերիներին պահում որպես պատանդներ, ով է ժողովրդավարական իրական ընտրություններով ընտրված, իսկ ով՝ սեփական սահմանադրության նորմերը բազմակի խախտումներով ու բռնաճնշումներով իշխանություն ժառանգած ղեկավար, ով է մարդու իրավունքների ու ժողովրդավարության արյունոտ ու կոռուպցիոն ներկայացումներ խաղում սեփական ժողովրդի ու աշխարհի առջև...

Իսկ Արցախի ժողովուրդը բազմակի անգամ ազատ հանրաքվեներով, ընտրություններով ու հանրահավաքներով ապացուցել է, որ միաձայն կերպով կողմ է անկախությանն ու ազատությանը և որևէ ապագա չի տեսնում ադրբեջանական լծի տակ: Մեր ընտրությունն ու կամքը անշրջելի են, որովհետև մենք այդ իրավունքն ու վճռականությունն ունենք սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ առանց ուրիշի հայրենիքի վրա աչք դնելու:

3. «Մեջբերում Ալիևից. «Մեր կամքի վրա ոչ ոք չի կարող ազդել։ Մենք դա ապացուցել ենք պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Պետք լինի՝ մեկ անգամ էլ ցանկացած ձևով կապացուցենք»։

Մեկնաբանություն. Սա էլ ուժի կիրառման հերթական սպառնալիքն է, ավելին՝ նույնիսկ կասեի, որ մարդկության դեմ հանցագործության սպառնալիք է, քանի որ հատուկ նշում է «ցանկացած ձևի» մասին: Եվ այս մարդը խոսում է խաղաղության պատրաստակամության, մարդու իրավունքների ու այլ արժեքների մասին:

4. Մեջբերում Ալիևից. «Սակայն նրանք (Հայաստանի ժողովուրդը) թող լավ մտածեն, մի օր կարող է աչքերը բացեն, Ադրբեջանի դրոշն իրենց գլխավերևում տեսնեն»:

Մեկնաբանություն. Սա էլ հստակ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու ինքնիշխանության դեմ՝ ընդհուպ մինչև Երևանը գրավելու վերաբերյալ: Եվ այսքանից հետո ո՞վ կարող է հավատալ նման բռնապետին, որ ցանկանում է խաղաղություն և որևէ նկրտում չունի այլ պետությունների ու ժողովուրդների հանդեպ:

5. Մեջբերում Ալիևից. «Առաջինը, այն բանի համար, որ նրանք Հայաստանում՝ թշնամի պետությունում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հավերժական թշնամի պետությունում այդ մեծ հաղթանակը ձեռք բերեցին, թուրքական դրոշը բարձրացրին»:

Մեկնաբանություն. Եվ վերջում այս բռնապետը ուղիղ կերպով խոստովանում է, որ Հայաստանը դիտարկում է որպես «հավերժական թշնամի», ում ինքը միշտ ձգտում է նվաստացնել ու ոչնչացնել: Այս տարիների հանցագործությունների, հայատյացության պետական քաղաքականության և սպառնալիքների համատեքստում դեռ ինքն է զոհի կերպարի մեջ մտնում:

Այս ֆաշիստական մոտեցմամբ խաղաղություն ու կայունություն հնարավոր չէ ունենալ տարածաշրջանում: Միակ լուծումը ներքին ու արտաքին գործնական զսպիչ միջոցների կիրառումն է բռնապետ Ալիևի հանդեպ՝ կանխելու համար նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի ու մարդկության դեմ»: