Ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության և Լեռնային Ղարաբաղի հարցով.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պետական իշխանության մարմինների, ինչպես նաև Ռուսաստանի առաջատար գիտափորձագիտական կենտրոնների ներկայացուցիչները:
Այս մասին գրում է Ria.ru-ն: Տասմագամբետովը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին և գնահատել ռազմաքաղաքական դրությունը հարավային Կովկասում։
Նա մասնավորապես նշել է. «Անշուշտ, ոչ ոք չի պատրաստվում հայ դաշնակիցներին պարտադրել այս կամ այն լուծումը Ադրբեջանի հետ հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հարցով։ Բայց եթե ՀԱՊԿ-ը ժամանակին տեղեկատվական-վերլուծական մի կենտրոն ունենար, եթե այդ կենտրոնի մասնագետներն իրականացնեին նախապատերազմական իրավիճակի ակտիվ մոնիտորինգ, վերլուծեին այս կամ այն իրադարձությունների հնարավոր զարգացումը, ապա հնարավոր է, որ պաշտոնական Երևանն ավելի պատրաստված լիներ, գործեր ավելի շահեկան՝ կանխատեսելով իրադարձությունները»: