Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մեծ նշանակություն ունի Էնթոնի Բլինկենի համար․ Պատել
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հարավային Կովասին։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի համար:
Պատելը հիշեցրել է, որ Բլինկենը մի քանի շաբաթ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն է ունեցել հանդիպել այս երկրների ղեկավարների հետ։