Հայաստանը վեց շաբաթ է՝ չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ մեր առաջարկներին․ Բայրամով
Հայաստանը վեց շաբաթ է՝ չի արձագանքում խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին։
Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին հետ հանդիպմանը։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է գործընթացի հաջող ավարտով:
Էրիկա Օլսոնն ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ բանակցություններին։