Ինքնահռչակ, ձեռքերը արյունոտ Աստվածը
Հայաստանի հանրապետության որևէ իշխանություն չի ունեցել լկտիություն և իրեն չի համեմատել Աստծո հետ։
Հայաստանի որևէ իշխանություն չի ունեցել լկտիություն, որ ուրանա Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը։
Հայաստանի հանրապետության որևէ իշխանություն չի ունեցել լկտիություն, որ արհամարհի եկեղեցու վերադասին ու Վեհափառին։
Ոչ ոք դա չի արել, դա արել է մի մարդ և այդ մարդու անունը Նիկոլ Փաշինյան է։
Հազարավոր հայերի արյամբ թաթախված իր ձեռքերով Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում բռնել էր սպիտակ թուղթն ու Աստվածաշնչից հատված էր կարդում։
Հազարավորներին զոհելուց, հայրենիքն ավիրելուց, մարդկանց անտուն թողնելուց, վանքերը, գերեզմանները, եկեղեցիները Ադրբեջանի պղծմանը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը այսօր սպիտակ թղթից մեջբերումներ էր կարդում Աստծվածաշնչից, բայց ոչ թե մեղքերի թողություն էր խնդրում, այլ նորից մեղավոր կարգում։
Այսօր մեղավոր կարգվելու հերթը Հայ առաքելական եկեղեցունն էր։ Հայտնի է արդեն, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կրկնել է Փաշինյանի հրաժարականի պահանջը, ասել, որ եկեղեցին Հայաստանի վարչապետի հրաժարականի հայրապետական հորդոր է հղել, այդ հորդորը սահմանափակում չունի։ Ասել է թե Հայ առաքելական եկեղեցին շարունակում է պնդել, որ Արցախ և Հայաստան աշխարհները կործանվում են ու թալանվում թշնամու կողմից Փաշինյանի պատճառով։
Ցանկացած քիչ թե շատ ադեկվատ իշխանություն այս հայտարարությունը կընդուներ որպես ահազանգ՝ եկեղեցու կողմից զանգերի ղողանջելու նշանակությամբ, բայց Հայաստանի վարչապետը անգամ այս դեպքում իրեն բարձր է դասում եկեղեցուց, Աստծուց և Ազգային ժողովում հայտարարում։
«Եթե եկեղեցու հարաբերությունները վատ են կառավարության հետ, նշանակում է եկեղեցու հարաբերությունները վատ են Աստծո հետ»։
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում իրեն հռչակեց Աստված ու Հայաստանը դրանով թևակոխեց բռնապետության դարաշրջան։
Ասելով, որ ինքը Աստված է և եկեղեցու հարաբերությունները վատ են իր հետ, Փաշինյանը իրեն հռչակեց բռնապետ։ Նա դրանով սպառնաց մեղքի դիմաց դուրս վռնդել Հայաստանից անգամ իրեն ընտրողներին։ Գնդակը Փաշինյանին ընտրածների դաշտում է, քանի դեռ չեք վռնդվել ձեր հողից, ինչպես արցախցիները՝ իրենց հայրենիքից, գիտակցե՛ք պահի լրջությունը, երկրի վրա իրեն Աստված կարգվածից ազատեք ձեզ էլ ձեր երկիրն էլ։