Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Մամուլ

Ովքեր են Թագուհի Թովմասյանին ուզում զրկել պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

«Ազգային ժողովի ամբիոնը գրավելու կարճատև ակցիայից հետո ՔՊ-ում գործի են անցել՝ ուզում են Թագուհի Թովմասյանին զրկել պաշտոնից։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով ակցիայից րոպեներ անց ամբիոնից հայտարարեց, թե նախաձեռնելու է Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց, արդեն սկսել է այն։ Մենք տեղեկացանք, որ Աղազարյանը ստորագրահավաք է սկսել, որ հարցը մտցնի խմբակցության նիստի օրակարգ։ Երեկ մոտ 30 ստորագրություն էր հավաքվել։ Խմբակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Թովմասյանին պաշտոնազրկելու գործընթաց սկսելուն կողմ են Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը, Էմմա Պալյանը, ամուսիններ Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը, Ալխազ և Սոնա Ղազարյանները, Արթուր Հովհաննիսյանը և այլք։

Ուշագրավ է, որ ստորագրահավաքին հրաժարվել է միանալ ՔՊ-ի ծանր հրետանին՝ ընդդիմադիրների նկատմամբ առանձնակի հակակրանք տածող Վահագն Ալեքսանյանը, ինչպես նաև Կոտայքից ընտրված Լիլիթ Ստեփանյանը, ով խորհրդարան է մտել Թագուհի Թովմասյանի քավոր Սասուն Միքայելյանի շնորհիվ։ Մեզ ասացին նաև, որ ոմանք ժամանակ են խնդրել՝ մտածելու համար։ Նախատեսվում էր, որ երեկ ուշ երեկոյան խմբակցությունն այս հարցով նիստ կգումարի։ Եթե քաղաքական որոշում ընդունվի, որ Թովմասյանին պետք է պատժել, ապա ՔՊ-ն կնախաձեռնի հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, նախագիծը կդնեն շրջանառության մեջ, որով կհիմնավորեն նրա լիազորությունները դադարեցնելու պատճառը։ Իսկ դա կարող է լինել այն, որ Թագուհի Թովմասյանը, լինելով հանձնաժողովի նախագահ, նկատողություն չի հայտարարել Էդգար Ղազարյանին՝ 2018-ի հեղափոխությունը թուրք-ադրբեջանական անվանելու համար։ Նախագիծը հանձնաժողովում նախ կընդունվի, ապա կմտնի լիագումար նիստերի օրակարգ, իսկ հանձնաժողովի նախագահին պաշտոնանկ կանեն, ինչպես ընտրել են՝ փակ-գաղտնի քվեարկությամբ։ Ի դեպ, երեկ Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով հարցին, թե ինչու 2018-ին իրենց՝ Լենա Նազարյանին և Արարատ Միրզոյանին կարելի էր ամբիոնի մոտ քաղաքական ակցիա անել, իսկ այսօրվա ընդդիմությանը՝ ոչ, հանճարեղ պատասխան տվեց, թե իր կուսակիցներն ակցիան արել ու արագ հեռացել են, չեն գրավել ամբիոնը, խաթարել նիստերի ընթացքը․ «Վառեցին ճատրուկներն ու նստեցին տեղները, նիստը շարունակվեց, բայց Թովմասյանը խաթարել էր նիստի ընթացքը, չէր թողնում այն շարունակել»: 

Երեկվա նիստում Թագուհի Թովմասյանին նույն Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, անվանեց «վարձու  գրչակ»։ «Սկզբում մի վարձու գրչակ, ապա ապօրինի հարստացած մի գյուղապետի աղջիկ եկան և սկսեցին տարբեր մարդկանց մահերը շահարկել»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո «Իմ քայլը» ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին ևս զրկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր էջում «ժեխ» բառը գործածելու համար։ Նա իշխանության աջակիցների մասին ասել էր․ «Ես ժեխին հայրենիք չեմ տալու։ Հիմա՛ ես լինելու եմ Հանրապետության հրապարակում՝ Նիկոլից ու ժեխից իմ հայրենիքը փրկելու համար։ Ժեխն իմ երկրում այլևս ոչինչ չի որոշելու»»: