Ստոլտենբերգը վստահ է Ուկրաինայի հակահարձակման հաջողության մեջ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռամշտեյնի հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ վստահ է ուկրաինացի զինվորականների նոր հակահարձակման հաջողության մեջ։
«Մենք պետք է հիշենք, որ Ուկրաինան կարողացավ հետ մղել զորքերը Կիևից և հյուսիսից։ Այնուհետև Ուկրաինայի զինված ուժերը առաջ են շարժվել նաև արևելքում և Խարկովի շրջակայքում, իսկ հետո հարավում և Խերսոնի շրջակայքում։ Այսպիսով, Ուկրաինայի զինված ուժերը, զուգորդված ՆԱՏՕ-ի դաշնակիցների մատակարարումներով, ցուցադրել են տարածքներ ազատագրելու կարողություն»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ Խերսոնի ազատագրումից հետո գործընկերներն էլ ավելի մեծ աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային։