Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող կուսակցության շտաբի վրա
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բյուրոյի վրա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղի ժամանակով ժամը 22:15-ի սահմաններում Ստամբուլի Քոջասինան թաղամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժածներ չկան։ Նշվում է, որ անհայտ տղամարդը, ում ինքնությունը դեռ պարզված չէ, կուսակցության համակարգող բյուրոյի դիմաց օդ է կրակել, 4 փամփուշտ դիպել է շենքի վերին հարկերին։
Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ։ Գործը նախաքննության փուլում է։