ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուՀունիսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխաԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետոՀայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ ՀայհիդրոմետՎենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակինՎթարային ջրանջատում Վայոց ձորի մարզումԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՊարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրաՍևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ներըԱյս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ ԻբրահիմովիչՌուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնումՖոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Ուկրաինայում նախապատրաստվում են Բելառուսից Կիևի ուղղությամբ հարձակմանըԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային կապի զարգացման համարՄեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Երաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են դասագիրք ունենալ․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունի (տեսանյութ)
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-ի
Հասարակություն

Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք է լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»․ Արարատ քահանա Պողոսյան

Պողոս առաքյալի այդ տողերը վկայակոչելիս պետք լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ»: Գրել է Արարատ քահանա Պողոսյանը։

«Պողոս առաքյալի՝ իշխանություններին հնազանդվելու մասին ասված խոսքերը (Հռոմ. ԺԳ 1-4) մեկնաբանվում են տարբեր կերպ՝ նույնիսկ գայթակղելով բազմաթիվ գիտնականների և աստվածաբանների։

Բացարձակ իշխանությունը բացատրվում է ընդհանուր շահի նկատմամբ մտահոգությամբ։ Այս խնամատարությունը Աստծուց վստահված է առաջնորդին, որը կարող է դրսևորվել օտար զավթիչների նկատմամբ ուժի կիրառման տեսքով՝ հասարակությանը պաշտպանելու համար։ Օգոստինոս Երանելին վկայակոչելով Պողոս Առաքյալի խոսքերը (Հռոմ․ ԺԳ 1-4), մեկնաբանում է որպես կառավարիչների՝ իրենց տարածքում ընդհանուր բարօրության պաշտպանության համար հակառակորդների նկատմամբ ուժ գործադրելու թույլտվություն (բարոյապես արդարացված): Իսկ Թովմա Աքվինացին կարծում է, որ եթե որևէ կառավարիչ սեփական կառավարման տարածքում խախտում է Աստծու պատգամներն ու Եկեղեցու պատվիրանները, ապա նման կառավարիչների դեմ կարող է լինել ժողովրդական դիմադրություն, որին դեմ չէ Եկեղեցին, քանի որ այդ պայքարն ընկալվում է ոչ թե իշխանության էության դեմ, այլ տրված իշխանության օգտագործման ձևի և գործադրման դեմ։

Ուստի այդ տողերը վկայակոչելիս (հատկապես որևէ իշխանության ներկայացուցչի կողմից) պետք լինել զգուշավոր, քանի որ այն ունի բումերանգի «էֆեկտ» և կարող է ուղղվել հենց այդ խոսքերը վկայակոչողի դեմ։

 Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը յուրաքանչյուր քրիստոնյայի պարտավորությունն է։ Սակայն սուրբգրային տեքստերի մեկնաբանությունը վերապահված է բացառապես մասնագիտական շրջանակներին։ Քանզի այդ շրջանակներից դուրս արված աստվածաշնչյան մեկնաբանությունները հղի են նոր աղանդավորական շարժումներ սկզբնավորելու վտանգով։ Ուստի Սուրբ Գրքի տողերի մեկնաբանությունը վերապահված է մեկնողական և հայրաբանական գրականությանը քաջածանոթ մասնագետներին, այլապես յուրաքանչյուր հայերեն խոսել իմացող կարող է իրեն զգալ որպես Հայոց լեզվի ուսուցիչ։

Եկեղեցին, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իր պատմության ողջ ընթացքում երբևէ չի շեղվել կամ հեռացել աստվածաշավիղ իր առաքելությունից թե՛ հոգեփրկչական և թե՛ ազգապահպան։ Ուստի յուրաքանչյուրը թող իր գործունեությունը լավագույնս իրականացնի իր ստանձնած պարտավորությունների շրջանակներում։

Եվ քանի որ վերջին օրերում «մոդայիկ» է դարձել Աստվածաշնչից մեջբերումներ կատարել, ուստի փարատելու համար այլոց այլևայլ մտահոգություններն ու վախերը, խոսքս կավարտեմ իշխանության վերաբերյալ սուրբգրային երկու մեջբերմամբ, հտևությունները թողնելով Պողոս Առաքյալից իշխանության մասին վկայակոչումներ անողներին․

«Իմ թագաւորությունն այս աշխարհից չէ. եթե իմ թագավորությունն այս աշխարհից լինէր, իմ հետևորդները կմարտնչէին արդեն» (Հովհ․ 18։36)։

«Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև, ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն։ Եվ կամ կարծո՞ւմ ես, թե չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր» (Մատթ․ 26։52-53)»,-գրել է նա: