ՄԱԿ-ն այլևս ի վիճակի չէ մարել հակամարտությունները․ Իտալիայի ՊՆ ղեկավար
Ուկրաինայում պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը հակամարտող կողմերի ուղիղ բանակցություններն են։ Այս մասին La Stampa թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետոն։
«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, դա ոչ թե պատերազմն ավարտելն է, այլ բախումը դադարեցնելը և փորձել նույն սեղանի շուրջ նստեցնել երկու զրուցակիցների, ովքեր միմյանց հետ չեն խոսում», - ասաց նա։
Կրոզետոն նաև կարծիք է հայտնել, որ հակամարտությունները լուծելու համար աշխարհին անհրաժեշտ է նոր միջնորդ, և Չինաստանը կարող է հավակնել այդ դերին, քանի որ ՄԱԿ-ն այլևս ի վիճակի չէ մարել հակամարտությունները։