Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, հիշելը քիչ է, պահանջելը քիչ է. Ռուբեն Մխիթարյան
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, փոխվել են լոկ իրականացման մեթոդները:
Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, փոխվել են լոկ դահիճների դեմքերը:
Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, փոխվել են լոկ հայ դավաճանների ազգանունները:
Վերածնունդ կլինի միայն հատուցմամբ և արդարադատության իրականացմամբ:
Հիշելը՝ քիչ է: Պահանջելը՝ քիչ է:
ՍՏԱՆԱԼ Է ՊԵՏՔ:
ՍՏԱՑՈՂ Է ՊԵՏՔ»: