Ուկրաինայի վերաբերյալ Մակրոնի ծրագիրը ձախողվում է
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փորձերը՝ ներգրավել Չինաստանին որպես միջնորդ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում, ձախողվում են։ Չինացի դիվանագետ Լու Շայեի հայտարարությունները հարված են հասցրել Ֆրանսիայի ղեկավարի ռազմավարությանը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայեն կասկածի տակ էր դնում նախկին խորհրդային երկրների ինքնիշխանությունը։ Դա բուռն արձագանք է առաջացրել Եվրոպայում, հատկապես մերձբալթյան երկրներում։
Հրատարակությունը նշում է, որ նման սկանդալային հայտարարությունները հարվածում են Մակրոնի ռազմավարությանը` միջնորդել Չինաստանին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում։
Լուի մեկնաբանությունները հնչեցին որպես հերթական սառը ցնցուղ Մակրոնի պլանների վրա՝ ստիպելու Պեկինին համագործակցել Ուկրաինայի հետ: Մինչ Չինաստանն իրեն չեզոք է համարում, նրա դիրքորոշումը սաստկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ,-նշում է հրատարակությունը։